Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Մոծակներին գրավում է մարդու գենը. 1in.am

Մոծակներին գրավում է մարդու գենը. 1in.am

Լոնդոնի հիգիենայի և հասարակածային բժշկության դպրոցի մասնագետներն ուսումնասիրություն են անցկացրել, որին 18 մոնոզիգոտային և 19 դիզիգոտային երկվորյակ զույգեր են մասնակցել: Առաջինները 100 % ընդհանուր գեներ ունեն, իսկ երկրորդների մոտ ընդհանուր գեների քանակը մոտավորապես 50% է: Մասնակիցներն իրենց ձեռքերը դրել են Y-աձև խողովակի անցքերի վրա, որտեղից մոծակներ են դուրս թռել, գրում է RuNews24-ը:

 

Արդյունքում, մոնոզիգոտային երկվորյակների մոտ մոծակների խայթոցները մոտավորապես նույն քանակությամբ են եղել: Ուսումնասիրողները ենթադրում են, որ որոշ մարդկանց մոտ գեներում հատուկ հոտ կա, որը վախեցնում է մոծակներին:

 

Ընդ որում, փորձագետները խորհուրդ չեն տալիս մոծակների խայթոցի դեմ տարբեր միջոցներ գնել: Նրանց կարծիքով՝ նման արտադրանքը ժամանակի և գումարի անիմաստ վատնում է:

 

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առանց բուժման մոծակների, մժեղների, փայտոջիլների և տիզերի խայթոցներից ազատվելն ավելի արագ է ստացվում: Ծայրահեղ դեպքում խորհուրդ է տրվում սառը թրջոցներ օգտագործել, որոնք օգնում են պայքարելու այտուցի և քորի դեմ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. world.fedpress.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ